Գլխավոր » Լրահոս, Մշակույթ, Տնտեսություն

Արմատավորենք կառավարման քաղաքակիրթ մշակույթ

Դեկտեմբեր 22, 2009թ. 15:39

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ն առաջարկում է վերանայել մոտեցումները, հրաժարվել կարծրատիպերից և որդեգրել կառավարման առավել քաղաքակիրթ մշակույթ:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը` «ՄՏՍ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ  կորպորատիվ պատասխանատվության էությանն ու դրանով առաջնորդվելու կարևորությանը ծանոթացել են  Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողները:

Կայուն զարգացումն սկսվում է կորպորատիվ պատասխանատվությունից, իսկ այդ պատասխանատվությունը` կրթությունից: Դրանում հատկապես մեծ է մանկավարժների դերը, ովքեր  զբաղվում են սերունդների միտքն ու կամքը կոփելու կարևոր գործով: Հայաստանի բջջային առաջատար օպերատորն իր փորձով պատրաստ է աջակցել բոլորին և հատկապես մանկավարժներին` հասարակության հանդեպ պատասխանատու վերաբերմունք ձևավորելու հարցում:

Զարգացում ակնկալող բիզնեսում պետք է գիտակցվի, որ աշխատակիցների, նրանց ընտանիքների և  առհասարակ հասարակության հանդեպ պատասխանատվությունը  կյանքի որակի բարձրացման ամենաիրատեսական ճանապարհն  է: Գործունեության սկզբից  «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն առաջնորդվում է այդ տրամաբանությամբ` կորպորատիվ մյուս քաղաքացիներին հորդորելով ընդօրինակել իրեն արդարացրած  մոդելի կիրառումը:

«ՎիվաՍելՄՏՍ»ում բոլորը գիտեն, որ կայուն զարգացման համար կարևոր են շրջակա միջավայրի, հասարակության և տնտեսության նկատմամբ հոգածությունը: Նաև այն, որ աշխատակիցների համար ստեղծված լավ պայմաններն ու ապահովության երաշխիքների ստեղծումը նպաստում են թիմային ոգու ու աշխատանքի որակի բարձրացմանը: Կորպորատիվ պատասխանատվությունն ընկերություններին հնարավորություն է ընձեռում խնդիրներ լուծելիս կիսել պատասխանատվությունը հասարակական ոլորտի հետ: Կարևորն այս հարցում հարգանքի վրա հիմնված կառավարումն է` վերևրից ներքև սկզբունքով», – ուսանողներին ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ղեկավարի գործելաոճը պետք է օրինակ լինի աշխատակիցների համար: Կառավարման մոդելի հարցում այդպիսին է մեր ընտրությունը: Այդ հարցում հաջողած լինելու իրավունքով, վաղվա ղեկավարներին հորդորում ենք կառավարման գործընթացում տուրք չտալ ավելորդ վարչարարությանն ու չնսեմացնել գործատուաշխատող հարաբերությունները: Ընտրել հեռանկարային ռազմավարություն. ընկերության ներսում առաջնորդվել հարգանքի, աշխատասիրության, համագործակցելու պատրաստակամության և պատասխանատվության վրա: Միշտ լինել հեռատես և նորարարություների ձգտող: Կարևոր տեղ հատկացնել կորպորատիվ պատասխանատվությանը»,- ավելացրեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը:

Մտքերի փոխանակման արդյունքում, ներկաները ստացան նաև այլ հարցերի պատասխաններ:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Մշակույթ, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն