Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տնտեսություն

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նվերն Արցախի 85 դպրոցներին

Դեկտեմբեր 22, 2009թ. 16:01

all_armenia3fd9c6e197047cb459c32_middleՀիմնադրամը օգոստոսից իրականացնում է դպրոցների կահավորման իր երկրորդ խոշոր ծրագիրը, որի շահառուներն են ԼՂՀ Ստեփանակերտ, Շուշի քաղաքների եւ Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Հադրութի, Շահումյանի եւ Քաշաթաղի շրջանների 85 դպրոցները: Ծրագրի հովանավորն է Հիմնադրամի ԱՄՆ Արեւմտյան շրջանի տեղական մարմինը:

Դպրոցական կահույքը` ավելի քան 1000 ուսուցչական աթոռ, 1300 ցուցադրական լաբորատոր և 100 քարշիչ պահարան, պատրաստվում է Գյումրիի «Հայ-ամերիկյան տնաշինական միավորում» ՍՊԸ-ում: Կահույքի պատվերի մեծ մասն արդեն պատրաստ է եւ տեղափոխվել է Արցախ: ԼՂՀ կրթության նախարարությունն այն կբաշխի դպրոցներին` ըստ կարիքի առաջնահերթության:

«Հարմարավետությունը դպրոցներում կարեւոր նախապայման է որակյալ ուսման համար: Վայելուչ պայմանները միշտ էլ տրամադրող են, եւ ես վստահ եմ, որ այսուհետ մեր աշակերտների հետաքրքրությունը էլ ավելի կմեծանա ուսման եւ գիտելիքի նկատմամբ»,- ասում է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

Հիշեցնենք, որ Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ էլ ընթացիկ տարում կահավորվել է ավելի քան 100 դպրոց, եւ   ավելի քան 10 000 աշակերտ այսօր սովորում է հարմարավետ ու գեղեցիկ կահավորված դասասենյակներում:

«Հայաստան» համահայկական հիմնադրամ


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն