Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

Պայքարը արդեն հաջողություն է

Դեկտեմբեր 22, 2009թ. 16:03

larisajpgՏարեվերջյան ամփոփումների կիզակետում հայ-թուրքական հարաբերւթյունների կարգավորման խնդիրն է:  Այսօր «Ժառանգություն» խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Լ.Ալավերդյանը լրագրողներին ներկայացրեց կուսակցության կատարած աշխտանքները` անդրադառնալով նաեւ է հայ-թուրքական հարաբերություններին. «Ժառանգություն» խմբակցությունը եւ կուսակցությունը միակն էին, որ ապրիլի 22-ին տեղի ունեցածից հետո առջինը, հանդես  եկան ծրագրային թեզերով: Ցանկացած պետություն, ցանկացած քաղաքացի կցանկանա ունենալ բարիդրացիական հարաբերություններ հարեւան պետությւնների հետ, բոլորովին այլ է, թե դա ինչ գնով է տեղի ունենում»: Ըստ Լ. Ալավերդյանի, կուսակցությանը հաջողվել է հասարակության լայն շերտերին իրազեկել, թե ինչ են իրենցից ներկայացնում  արձանագրությունները: «Ժառանգություն» կուսակցությունը շարունակելու է զգոն պահել հասարակությանը, եթե նույնիսկ փաստաթղթերը վավերացվեն.  «Ժողովուրդը պետք է հասկանա, որ արձանագրությունները անգամ վավերացվելուց հետ  չեն կարող համարվել ժողովրդի կողմից  հավանություն ստացած: Սփյուռքահայությունը, ինչպես նաև հայաստանյան հասարկությունը օրեցօր հասկանում է, թե ինչ ծուղակ է ներկայացնում գործընթացը: Եվ եթե մեզ չհաջողվի այս  իշխանությանը հետ պահել այդ քայլից, ապա պետք է, որ հաջորդ իշխանւթյունը մերժի նման փաստաթղթերը»: Անդրադառնալով  Արցախյան խնդրին` Լ. Ալվերդյանը նշեց, որ Արցախյան հիմնահարցի եւ Արցախի միջազգային ճանաչման հարցում որեւէ հաջղություն 2009-ին չի արձանագրվել. «Բայց պայքարը արդեն հաջողություն է».- համոզված է Լ. Ալավերդյանը:


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն