Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

ԼՂՀ ԱԳՆ-ն նամակ է ուղարկել ԵԱՀԿ գործող նախագահին

Դեկտեմբեր 22, 2009թ. 17:47

36151Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը նամակ է ուղարկել ԵԱՀԿ գործող նախագահ Գեորգիուս Պապանդրեուին ս.թ. դեկտեմբերի 20-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

Նամակում, մասնավորապես, նշվում է, որ ս.թ. դեկտեմբերի 20-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Աղդամի ուղղությամբ ադրբեջանական դիրքերից արձակված կրակոցների հետեւանքով սպանվել է ԼՂՀ պաշտպանության բանակի մարտական դիրքի ուղղությամբ շարժվող մի կին:

«Սա առաջին դեպքը չէ, երբ սահմանային գոտում բռնությամբ բնակեցված եւ ռազմական նկատառումներով շահագործվող  տեղի բնակիչները անտանելի պայմանների պատճառով փորձում են անցնել ղարաբաղյան կողմը»,- ասվում է նամակում:

ԼՂՀ ԱԳՆ-ն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ տվյալ միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից կրակի դադարեցման ռեժիմի խախտման հետեւանքով, մինչդեռ ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողները ձեռնարկել են բոլոր հնարավոր միջոցները տարեց կնոջ ողբերգական մահը կանխելու համար:

Նամակի պատճենը ուղարկվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին /Ռուսաստան/, Բեռնար Ֆասյեին /Ֆրանսիա/ եւ Ռոբերտ Բրադտկեին /ԱՄՆ/:

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն



Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն