Գլխավոր » Լրահոս

Տիգրան Սարգսյան. «Ատոմակայանի նոր բլոկի կառուցումը որակապես կփոխի իրավիճակն էներգետիկայում»

Դեկտեմբեր 22, 2009թ. 18:22

tigran sargsyan«Համակարգի առջեւ համարձակ խնդիրներ են դրված. դա ե՜ւ ատոմակայանի նոր բլոկի կառուցումն է, որը որակապես կփոխի իրավիճակն էներգետիկայում եւ կունենա ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական մեծ բովանդակություն, ե՜ւ ջերմաէլեկտրակայանի կառուցումը, որը հաջողությամբ մոտենում է ավարտին, ե՜ւ մյուս նոր ծրագրերը»,- այսօր էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Կառավարության ղեկավարը Իրան- Հայաստան գազատարի կառուցման ավարտի եւ էմասնագիտական օրվա առթիվ ոլորտի մի խումբ աշխատակիցների պարգեւատրել է վարչապետի հուշամեդալով եւ խրախուսել շնորհակալագրով: Տիգրան Սարգսյանը հանդիսավոր պայմաններում անձամբ է նրանց հանձնել պարգեւները:

Բարձր գնահատելով էներգետիկների աշխատանքը՝ Տիգրան Սարգսյանը վստահեցրել է, որ կառավարությունը մշտապես օժանդակելու է բոլոր ծրագրերի իրականացմանը։

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն