Սեյրան Օհանյանը բնակարանների հերթական բանալիներն է հանձնել զինծառայողներն
Զինծառայողների համար կառուցված հերթական շենքի բացման եւ բնակարանների բաշխման արարողությունն այսօր տեղի է ունեցել Երեւան քաղաքում էր: Այս անգամ բնակարանամուտ տոնել են ՀՀ ԶՈւ 33 զինծառայողներ:
Շնորհավորելով բնակարանամուտի բերկրանք ապրող զինծառայողներին ու նրանց ընտանիքների անդամներին՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նրանց է հանձնել բնակարանների բանալիներն ու վկայագրերը:
Այսօր նաեւ ՀՀ ԶՈւ զորամասերից մեկում տեղի է ունեցել Սուրբ Կարապետ մատուռի բացման եւ օծման հանդիսավոր արարողությունը:
Այս միջոցառմանը եւս ներկա էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Զորամասերում նման մատուռների եւ աղոթարանների առկայությունն էապես նպաստում է զինվորների հոգեւոր եւ ռազմահայրենասիրական դաստիարակությանը, եւ այս ուղղությամբ զինված ուժերում վերջին տարիներին զգալի աշխատանքներ են իրականացվել: Մատուռի օծման արարողությունն իրականացրել է ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
ArmAr.am












