Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն

Թուրքիան Եվրոպայից բավական հեռացավ

Դեկտեմբեր 22, 2009թ. 20:15

evromiutyunՍերբիայի, Մակեդոնիայի եւ Չեռնոգորիայի քաղաքացիներն այլևս կարող են առանց վիզաների մեկնել Եվրոմիության երկրներ: Այս որոշումն անցած շաբաթ կայացրել է  Եվրոմիությունը: Հիշյալ որոշման համաձայն, փաստորեն, Բալկանյան վերոհիշյալ երկրների քաղաքացիներն արդեն կարող են իրենց անձնագրերով անարգել այցելել Եվրոմիության տարբեր երկրներ` բացի Մեծ Բրիտանիայից ու Իռլանդիայից:

Հետաքրքին այն է, որ սույն որոշման  կապակցությամբ Թուրքիայի   արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի, անմիջապես հայտնել է իր դժգոհությունը, թե ինչո՞ւ Եվրոմիությունը նույն քայլը չի անում նաեւ թուրք քաղաքացիների համար. «Դա անչափ անարդար է, որ Բալկանյան երկրների քաղաքացիներին թույլատրվել է այցելել Շենգենյան համաձայնագրի երկրներ առանց մուտքի վիզաների: Փաստ է, որ նրանցից ոչ մեկը առաջ չէ Թուրքիայից` Եվրոմիության ճանապարհին»,- նկատել է Դավութօղլուն:

Մինչ թուրքական իշխանությունները շարունակում են  հայտնել իրենց դժգոհությունը` Եվրոմիությանը անդամակցելու գործընթացի ձգձգումից, որը սկսվել է դեռ 2005-ին,  եվրոպական փորձագետներն արձանագրում են, որ քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունն արգելելուց հետո Թուրքիան հեռացավ Եվրոպայից:

Նույն փորձագետները նաև նկատում են, որ Սերբիան ավելի շուտ կանդամագրվի Եվրոմիությանը: Շաբաթ օրը բալկանյան այդ երկրի նախագահ Բորիս Տադիչը եւ երկրի վարչապետ Միրկո Ցվետկովիչը անդամակցելու պաշտոնական հայտ են ուղարկել Եվրոմիությանը: Իսկ այդ կառույցում նախագահող Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդը հաստատել է Սերբիայի հայտի առկայությունն ու նշել, որ Սերբիան կատարել է լուրջ պատմական քայլ:

Ի դեպ, տեղեկացնենք, որ գերմանական «Բիլդ» պարբերականի փոխանցմամբ, այսօր սերբական հայտը պաշտոնապես փոխանցվեց Շվեդիայի վարչապետին` հաստատվելու համար:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն