Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Նորից գների ռեկո՞րդ ենք սահմանելու

Դեկտեմբեր 23, 2009թ. 11:14

pic_223Կրկին ամանորյա եռուզեռ է: Մեզանում, որպես կանոն, նախատոնական եռուզեռն սկսվում է շուկաներից: Դեռ նոյեմբերին մարդիկ տոնական սեղանների ծախսերի ցուցակ են կազմում, եւ ըստ այդմ գնումներ անում: Եւ նորություն չէ , որ տոներից հետո վերջնահաշվարկ անելիս, միևնույնն է, պարզվում է, որ գերածախս են արել: Տոնական ճոխ սեղան ունենալը յուրաքանչյուր հայի ցանկությունն է այս օրերին, ու նա ամեն գնով փորձում է իրականություն դարձնել մտքին դրածը: Դրա հետևանքով մթերքի սպառումը, մասնագետների հավաստամամբ, դեկտեմբերին 2, 3 անգամ ավելանում է: Այս տարին էլ նախատոնական գնաճ արձանագրելու համար բացառություն չէ:

Սուպերմարկետները վստահեցնում են.«ապրանքը չի թանկանալու»: Ավելին, հաճախորդ գրավելու նպատակով «ակցիաներ» են անում, որոշ ապրանքատեսակների համար զեղչեր կիրառում: Խայծը շատերին է գրավում: Սակայն գնորդը, խանութից դուրս գալով,պարզում է, որ ոչ մի զեղչ էլ չի եղել: Պարզապես, գումարը գանձող աշխտակիցը (օգտվելով գնվող ապրանքի տեսականու բազմազանությունից), ապրանքի գները հաշվել է սովորկանի պես:

Թե ինչու է շուկան հենց այս օրերին գների աննախադեպ ռեկորդ սահմանում, պարզաբանում են հենց իրենք` վաճառողները: Երկաթգծի կայարանամերձ հրապարակի վերավաճառողները վրդովված են. «Մենք ապրանքը չենք թանկացնում, մաքսզերծումն է թանկացել»: Գնացքով տեղափոխվող  ապրանքի 1կգ-ի համար էլ 50դրամ ավելի  են վճարում, քան, ասենք, քսան օր առաջ:

Այստեղի անցուդարձին քաջատեղյակները վստահեցնում են, որ այս տարի թանկացում չկա, որովհետև առևտուր էլ չկա, օրինակ «անցած տարի մանդարինի 1կգ-ն արժեր 800-1000 դրամ, այս տարի` 300-500 դրամ է»,- վստահեցնում են նրանք:  Սեփական բյուջեի վրա զգալով ամանորյա թանկացումները` հենց  վաճառողները, ինչպես խոստովանում են, օգտվում են առիթից:

Եվրոպական ամանորյա զեղչերը տրամաբանական են, արտադրությունն ստեղծված է սպառողի համար, արտադրողի եկամուտը կախված է սպառողի գնողունակությունից: Բայց ո՞րն է նրանց տարբերությունը մեզանից. Նրանց տրամաբանությունը, հոգեկերտվածքը,  սովորույթները համաչափ են զարգացել եւ ձեւավորվել:  Այնտեղ ապրանքաշրջանառության ծավալն այնքան մեծ է, որ ստիպված կիրառում են պահեստային տնտեսությունը: Մեազնում այդպիսի հասկացություն չկա:

Նախատոնական  շուկան ուսումնասիրողները  գտնում են,որ գների քաղաքականության տրամաբանական խախտումները պայմանավորվում են  հիմնականում նրանով, որ ներկրողները կամ արտադրողները եւ օրենսդիրները նույն մարդիկ են: Եվ եթե պետք է գնաճին դիմադրել կամ քայլեր ձեռնարկել, ապա կարելի է ասել, որ դա գրեթե անհնարին է դառնում:

Լիլիթ Պողոսյան


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն