Գլխավոր » Լրահոս

Վթարի է ենթարկվել ամերիկյան ինքնաթիռը

Դեկտեմբեր 23, 2009թ. 11:36

American Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռը  Ջամայկայի  Քինգսթոն օդանավակայանում վթարի է ենթարկվել։ Մայամիից թռչող «Բոյինգ-737» ինքնաթիռը, որի վերջնակետը Վաշինգտոնն էր, դուրս է եկել թռիչքուղու սահմաններից և բաժանվել երկու մասի։ Ինքնաթիռում  145 ուղևոր և անձնակազմի 7 անդամներն են եղել։

ՈՒղևորները և անձնակազմը դուրս են բերվել ինքնաթիռից։ Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։ Զոհերի մասին առայժմ տեղեկություններ չկան։

Վթարի պատճառները ճշտվում են։

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն