Ադրբեջանը գերագնահատում է իր կարևորությունը
Դեկտեմբեր 23, 2009թ. 13:41
«Regnum» լրատվական գործակալության մեկնաբան Ստանիսլավ Տարասովի ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ ԱՄՆ-ը Լեռնային Ղարաբաղին 8 մլն դոլարի օգնություն հատկացնելու մասին հայտարարեց այն պահին, երբ Բաքուն սկսել էր հաճախակի խոսել ԼՂ հակամարտության ուժային լուծման հնարավորությունից:
Տարասովի կարծիքով, դրանով ԱՄՆ-ը հասկացնել է տալիս, որ Ադրբեջանը գերագնահատում է իր դերն ու նշանակությունը Արևմուտքի համար: Մեկնաբանը նկատում է, որ եթե նախկինում ադրբեջանցի քաղաքագետները դատապարտում էին «ռուսական նոր կայսերապաշտությունը», ապա այսօր նրանք ստիպված են պայքարել ամերիկյան «երկակի չափանիշների» դեմ:
ArmAr.am












