Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Հրանտ Դինքի գիրքը` հայերեն

Դեկտեմբեր 23, 2009թ. 15:06

hrant dinqԱյս օրերին, երբ համայն հայության շուրթերին է հայ-թուրքական հարաբերւթյուների կարգավորման  խնդիրը, հասարակության լայն շրջանակների դատին է հանձնվում Հրանտ Դինքի «Երկու մոտ ժողվուրդ, երկու հեռու հարևան» վերնագրվ գիրքը: Այն թուրքերեն լույս է տեսել 2008թ. խմբագրապետի ողբերգական մահվանից 1.5 տարի անց: Այստեղ արտահայտված են հեղինակի անձնական կարծիքը, պատկերացումը, մտորումները հայ -թուրքական հարաբերություննների վերաբերյալ: Հեղինակը ներկայացնւմ է Թուրքիայի, Հայաստանի ընդհանուր ապագան կառուցելու իր մոտեցումը: Թարգմանության նախաձեռնությունը երիտասարդ  թուրքագետ Մ. Սոմունջյանինն է: Լույս է ընծայվել «Հրանտ Դինք» միջզգային հիմնադրամի ֆինասավորմամբ, 1000 օրինակով: Գրքի վաճառքից ստացված հասույթը կնվիրաբերվի հայաստանյան մանկատներին:

ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում գրքի շնորհանդեսին հրավիրված` Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր հերթին անդրադառնալով գրքին` նշեց. «Գրված է շատ պարզ ու մատչելի, բայց յուրաքանչյուր տողատակում խորը մտքեր են : Կիսում եմ  Հ. Դինքի այն կարծիքը, որ Թուրքիան պետք է ճանաչի հայոց ցեղասպանությունը, և միայն ճանաչել տալով է հնարավոր  կարգավորել հարաբերությունները»:


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն