Ղարաբաղից մահմեդական քրդերին տեղահանել են Ադրբեջանի իշխանությունները
Ադրբեջանը վերջին շրջանում ավելի է մոտեցել իր ակունքներին և ավելի հաճախ է բնազդային իր հակումներն ի ցույց դնում աշխարհին։ Հիմա սրանց հիմնական նպատակն այն է, որ ապացուցեն, թե Ղարաբաղը «պատմական» Ադրբեջանի տարածք է, որ բնակիչներն էլ «զտարյուն» ադրբեջանցիներ են։ Սակայն հերթական կեղծարարության ճանապարհին չեն էլ փորձում մտածել, որ այս ամենն անելուց առաջ նախ պետք է հնուց եկող պատմություն ունենալ, հետո նոր միայն փորձել կարկատվել ուրիշի պատմությանը։
Ինչպես նշում է «Հանուն արդարության շարժում» հասարակական կազմակերպության ղեկավար, գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանը, վերջին շրջանում Ադրբեջանն ու Թուրքիան ավելի մասշտաբային են դարձրել 1992-94 թթ. պատերազմի ընթացքում ԼՂՀ ազատագրած տարածքները Ադրբեջանին վերադարձնելու, ԱՀ «տարածքային ամբողջականության» հետ կապված ճնշումները միջազգային ատյաններում՝ արհամարհելով պատմական իրողություններն ու ԼՂ բնակչության ինքնորոշման իրավունքը։ Այս ճանապարհին սրանք փորձում են մոռացության տալ նաև այն, որ Ղարաբաղի տարածքում ադրբեջանցիներ երբևէ չեն ապրել։ Դեռևս 17-18-րդ դարերում այստեղ բնակություն են հաստատել մահմեդական քրդերը, որոնց հետագայում, երբ Ղարաբաղը դարձավ ինքնավար մարզ Ադրբեջանի կազմում, Ադրբեջանի ղեկավարությունը ամեն կերպ փորձեց «համոզել», որ իրենք ադրբեջանցիներ են։ Սակայն, ինչպես ցույց են տալիս փաստերը, դա նրանց չհաջողվեց. քրդերն այնքան էին «ոգևորվել», որ մտածում էին Ղարաբաղի Հանրապետության կազմում ինքնավարություն ձեռք բերելու մասին, ուստի Ադրբեջանի ղեկավարությունն ինքը կազմակերպեց Ղարաբաղի տարածքից քրդերի տեղահանումը։
Բաց նամակով, որն ուղղված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին, Եվրամիության նախագահ Հերման Վան Ռոմպադին, ԵԱՀԿ նախագահին, Բակուր Կարապետյանը փորձում է միջազգային ատյաններին ներկայացնել պատմական այս իրողության հետ կապված մանրամասներ և նախազգուշացնել այն վտանգի մասին, որը նախապատրաստվում է Ադրբեջանի ղեկավարների կողմից։
Ձեզ ենք ներկայացնում նամակի տեքստն ամբողջությամբ։
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՄԱԿ-ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՊԱՐՈՆ ՊԱՆ ԳԻ ՄՈՒՆԻՆ
Մեծարգո պարոն գլխավոր քարտուղար, Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման գործընթացում մի կարևոր իրողություն վրիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների ուշադրությունից, որն էլ ներկայացնում եմ Ձեր ուշադրությանը։
Խոսքը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ընկած տարածքի մասին է, որն այժմ գտնվում է ԼՂՀ հսկողության տակ։
Հին ժամանակներում Լեռնային Դարաբաղն (Արցախ) իր բերդային համակարգով պատմական Հայաստանի համար հյուսիս-աևելքից եկող արշավանքների դեմն առնելու հուսալի պատվար էր հանդիսանում։ 17-18-րդ դարերում, երբ Հարավային Կովկասում տիրապետում էր Իրանը, Լեռնային Ղարաբաղը մայր հայրենիքից՝ Արարատյան նահանգից կտրելու և Հայաստանը թուլացնելու նպատակով ԼՂ արևմտյան հատվածից տեղահանում են հայ բնակչությանը, փոխարենն այնտեղ բնակեցնում մահմեդական քրդերի, որոնք էլ հաջողությամբ իրականացնում են Հայաստանը թուլացնելու օտար նվաճողների ծրագիրը։ Իր հայրենի այս տարածքից հայ բնակչության բռնագաղթը շարունակվել է միևչև 1923 թվականը. դրա ապացույցն են Հակ, Աղուդի և Դադիվանք հայկական գյուղերի կոտորածներն ու բռնագաղթը։ Ապացույցը՝ նաև այդ տարածքներում միջնադարի հայ-քրիստոնեական հազարավոր հուշարձաններն են, տապանաքարերը, եկեղեցիները, վանական համալիրները, բերդերը, 20-րդ դարում կառուցված քաղաքացիական շինությունների պատերի մեջ որպես շինանյութ օգտագործած հայատառ գրերով ու զարդամոտիվներով քարաբեկորները։
Խորհրդային տարիներին Բաքվի իշխանությունները փորձում էին այս քրդերին ադրբեջանացնել, ապա և՝ թուրքացնել։ Այս գործում շատ ակտիվ էր Ադրբեջանի ղեկավար Հեյդար Ալիևը։ Հանրահայտ է, որ հակամարտության սրման պայմաններում Շուշի բերդաքաղաքից ադրբեջանական ուժերը թնդանոթային կրակի տակ էին պահում ԼՂ կենտրոն Ստեփաևակերտը։ 1991 թ. մայիսին այդ կրակակետը վերացնելու նպատակով հայկական ուժերը գրավեցին Շուշին։ Դրան հետևեց ադրբեջանական բանակի կողմից ԼՂ և ՀՀ միջև գտնվող շրջաններից քուրդ բնակչության գաղթեցումն ու այդ տարածքների` առանց դիմադրության հանձնումը։ Դա բացատրվում էր նրանով, որ այդ շրջանների քուրդ բնակչությունը պատրաստվում էր ապստամբել Բաքվի իշխանությունների դեմ, և ԼՂՀ կազմում իևքնահռչակել ինքնավարություն։ Հեռացվելով իրենց բնակավայրերից՝ Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլուի, Զանգելանի, Ջաբրայիլի և Ֆիզուլիի շրջաններից, քրդերը չեն մնում Ադրբեջանի Հանրապետությունում, նրանք գաղթում են Ռուսաստան, Թուրքիա, եվրոպական երկրներ։ Հիմա Բաքվի իշխանությունները ծրագրել են նրանց փոխարեն այդ տարածքում բնակեցնել հատուկ ճամբարներում նախապատրաստվող գրոհայինների՝ իրենց ընտանիքներով։ Նրանք պետք է պարտիզանական կռիվներ սկսեն Զանգեզուրի (ՀՀ Սյունիքի մարզ) և ԼՂՀ դեմ։ Բաքվում թուրքալեզու պետությունների վերջին համաժողովում ԱՀ նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց հայկական Զանգեզուրի նկատմամբ իրենց հավակնությունների մասին։ Թուրքիան, փակ տեսնելով դեպի Արևմուտք ընդարձակվելու ճանապարհը, ծրագրել է մեկ կայսրության մեջ միավորել թուրքալեզու պետություններին։ Այս ծրագրի իրականացմանը խանգարում է հայկական Զանգեզուրը։ Թուրք-ադրբեջանակաև այս ծրագիրը տարածաշրջանի խաղաղության պահպանման գործում հղի է լուրջ վտանգներով ։ Ինչ վերաբերում է տեղահանված բնակիչների վերադարձին, ապա այն իրականում հնարավոր կլինի միայն ժողովուրդների միջև լիակատար հաշտություն և խաղաղություն հաստատվելուց հետո։
1905 թ. և 1918-20 թթ. ազգամիջյան բախումներից հետո հաշտություն էր հաստատվել, ու տարբեր հավատքի, համոզմունքի տեր մարդիկ աշխատում, ապրում էին իրար հետ։ Այնպես որ ժամանակը բուժում է վերքերը, միայն թե չպետք է քարոզչությամբ մարդկանց լարել իրար դեմ։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համաևախագահ երկրների հարգարժան նախագահներ, խնդրում եմ հաշվի առնել այս հանգամանքները և կանխել պատերազմի նոր օջախի ստեղծումը՝ մշտական խաղաղության հաստատման փոխարեն։
Սակայն խնդրի վերջնական լուծումը կապված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության ինքնորոշման, սուվերեն ապրելու իրավունքի ճանաչման հետ, ինչպես նաև ԼՂՀ-ի որպես բանակցող կողմ ճանաչման հետ, որն էլ վերջ կդնի պատերազմի սպառնալիքին։
Բակուր Կարապետյան` «Հանուն արդարության շարժում» հասարակական
կազմակերպության ղեկավար, գրող, հրապարակախոս
22.12.2009թ.
ArmAr.am












