Կասեցվել է ԼՂՀ-ի հետ առնչություն չունեցող բրիտանական խմբի ստեղծումը
ArmAr.am էլեկտրոնային օրաթերթը տեղեկացել էր, որ Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում դեկտեմբերի 3-ին ստեղծվել է բրիտանա-ղարաբաղյան խորհրդարանական նոր խումբ: Բիրտանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, խումբը ստեղծվել է բարոնուհի Սիմոնսի և վիկոնտ Դեսմոնդ Ուեւերլիի ջանքերով. վերջինս եղել է բրիտանա-հայկական խորհրդարանական խմբի անդամ: Հիշեցնենք, որ բրիտանա-հայկական խորհրդարանական խումբը հայտարարություն էր տարածել վերոնշյալ խմբի ստեղծման ուղղությամբ, և իր մտահոգությունը հայտնել, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ոչ լորդ Ուևերլին եւ ոչ էլ բարոնուհի Սիմոնսը որևէ առնչություն չունեն Լեռնային Ղարաբաղի ընտրյալ ներկայացուցիչների, Բրիտանիայում Հայաստանի դեսպանատան և բրիտանա-հայկական խորհրդարանական խմբի անդամների հետ` ԼՂՀ-ում տիրող իրավիճակի մասին ավելի ճշգրիտ տեղեկատվություն ստանալու համար: Քիչ առաջ ArmAr.am-ի աղբյուրները Լոնդոնից տեղեկացրին, որ լորդ Ուևերլիի և բարոնուհի Սիմոնսի կողմից նման նախաձեռնություն, իրոք, եղել է, սակայն այն կասեցվել է բարոնուհի Քերոլայն Քոքսի և նրա համախոհների ջանքերով: ArmAr.am












