Գլխավոր » Լրահոս

Լևոն Անանյան.«Մեր գրողները ձեռքները ծալած չեն նստել»

Դեկտեմբեր 23, 2009թ. 18:26

grqer«2009 թ բեկումնային էր հայ գրականության համար, ֆինանսատնտեսական ճգնաժամն էլ, բարեբախտաբար, շրջանցեց հոգևոր դաշտը», -ասել է  Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Միության նախագահն ասաց է, որ տարին իրադարձություններով հագեցած է եղել՝ հոբելյաններ, ավանդական գրականության շաբաթ մարզերում, երիտասարդ գրողների հավաք Ծաղկաձորում, Թարգմանչաց տոն: Եվ որ մեր  գրողները ձեռքները ծալած չեն նստել.«Նրանց գրչի ծայրի թանաքն էլ չի չորացել։ Ստեղծվեցին արժեքավոր շատ գրքեր եւ պոեզիայի եւ մյուս գրական ժանրերի առումով, արժեքավոր գրքերը հրատարակվեցին»,- վստահեցրեց Լեւոն Անանյանը:

Գրողների միությանը մշտապես մտահոգել է այն հարցը, թե` ո՞ւմ համար են հրատարակվում գրքերը, երբ գիրք կարդացող չկա: Մինչդեռ Լ. Անանյանը կարծես թե հակառակի մեջ է համոզվել, որ. «Աստիճանաբար վերանում է ընթերցանության ճգնաժամը».  այս համոզմանը նա եկել է  փետրվարի 19-ին, երբ այդ օրը` գիրք նվիրելու օր  հայտարարվեց:

«Սյդ օրը մենք 20 000 գիրք տարանք հյուսիսային շրջանների գրադարաններ և այդ շարժումը սկսվեց, պետք է այն գուրգուրել»:

Լևոն Անանյանը անդրադարձավ նաև անցնող տարվա ոչ այնքան հաճելի պատմությանը` Գրողների միության 15- րդ համագումարին:

«Գիտեք ինչ՝ նախահամագումարյան աղմուկներ էին եւ այդ բազմաժխոր աղմուկում թվում էր թե ինչ- որ հեղափոխություններ պետք է լինեն: Համագումարն անցավ հայ գրողների բացարձակ միասնության եւ համախմբվածության պայմաններում եւ դա հզոր ապտակ էր վարձու գրչակներին»:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն