Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Մշակույթ

Մինչ շինարարություն սկսելը, պետք է ուսումնասիրել Շուշիի ընդերքը

Դեկտեմբեր 23, 2009թ. 20:00

shushiԳրող-հրապարակախոս Բակուր Կարապետյանը` ArmAr.am-ի հետ զրույցում իր մտահոգությունն արտահայտեց այն խնդրի առնչությամբ, որ ներկայումս Շուշիում լայնածավալ շինարարություն է ծրագրվում, բայց քանի որ Շուշին պատմական հնավայր է, ուստի` մինչ շինարարությունը սկսելը հարկ է ուսումնասիրել Շուշիի ընդերքը։

Կատարվո՞ւմ են, արդյոք, անհրաժեշտ ուսումնասիրություններ. այս խնդրի առնչությամբ ArmAr.am-ը դիմեց ԼՂՀ կառավարությանը կից զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանին։ Վերջինս ընդգծեց, թե օրենքով սահմանված է, որ հուշարձանների պահպանության գոտիներում իրականցվող բոլոր շինարարական աշխատանքները պետք է համաձայնեցվեն հուշարձանների պահպանությամբ զբաղվող պետական լիազորված մարմնի հետ։ Եվ, բնականաբար, պատմականորեն  կարևոր վայրերում, այդ թվում՝ Շուշիում, ցանկացած շինարարություն սկսելուց առաջ, պատմության և մշակույթի  հուշարձանների առկայությունն այդ տարածքում ճշտելու նպատակով՝ տեղանքի նախնական ուսումնասիրություն է կատարվում։

Ս.Շահվերդյանը նաև նշեց, որ չնայած այս ամենին, ցանկացած շինարարության ժամանակ կա վտանգ, որ մշակութային պատմական մի շերտ կարող է կորսվել. «Այդ վտանգը միշտ կա և նման աշխատանքներ կատարելիս պետք է շատ ուշադիր լինել, որպեսզի հնարավորիս նվազեցվեն կորուստները»,- ասաց Ս. Շահվերդյանը։

ԼՂՀ կառավարությանը կից զբոսաշրջության վարչության պետը նաև տեղեկացրեց, որ Շուշիում մի քանի տարի առաջ իրականացվել են հնագիտական  պեղումներ: Այդ պեղումների արդյունքների հիման վրա հրապարակվել են բազմաթիվ նյութեր, կազմակերպվել են ցուցահանդեսներ։ «Նախքան ցանկացած շինարարություն նախաձեռնելը մենք անպայման նկատի ենք առնում այն, որ տարածքը պետք է ուսումնասիրվի։  Եթե անհրաժեշտություն լինի՝ նաև պեղումներ կկատարվեն»,- հեռակա Բակուր Կարապետյանին հանգստացնել Սերգեյ Շահվերդյանը։

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն