Խորհրդակցում են Հայաստանի եւ Չինաստանի ԱԳՆ-ները
Հայաստանի արտգոործնախարարությունում տեղի են ունեցել քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի եւ Չինաստանի ԱԳՆ-երի միջեւ: Հայկական կողմից պատվիրակությունը գլխավորել է ԱԳՆ Ասիայի, Օվկիանիայի եւ Աֆրիկայի վարչության պետ Արեգ Հովհաննիսյանը, չինական կողմից` ՉԺՀ ԱԳՆ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենի տեղակալ Չան Սյաոյը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունը:
Խորհրդակցություններին քննարկվել են տարածաշրջանային, երկկողմ հարաբերությունների, միջազգային կազմակերպություններում համագործակցության, հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացման, «Շանհայ էքսպո-2010» միջազգային ցուցահանդեսի կազմակերպման եւ անցկացման, տնտեսական համագործակցության, ինչպես նաեւ մշակույթի, կրթության եւ այլ ոլորտներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է արվել նաեւ «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության շինարարության ավարտի եւ գործարկման հարցերին:
Չինաստանից ժամանած պատվիրակությանը ընդունել է նաեւ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը:
ArmAr.am












