Գլխավոր » Լրահոս, Մշակույթ

Աջակցություն` արվեստին անվերապահորեն նվիրման դիմաց

Դեկտեմբեր 23, 2009թ. 20:25

ralf-yirikyan1-300x212ՎիվաՍել-ՄՏՍ-ը`  իրենց կոչմանը հավատարիմ նվիրյալներին պատշաճ գնահատելու կողմնակիցն է:  Հայաստանի բջջային առաջատար օպերատորն իր ներդրումն ունի մաեստրո Հովհաննես Չեքիջյանի հոբելյանական երեկոն պատշաճ մակարդակով կազմակերպելու հարցում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ ուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ աջակցել է երաժշտարվեստում իր հարուստ, բովանդակալից ու անկրկնելի ձեռագիրը ստեղծած Հովհաննես Չեքիջյանի  հոբելյանին նվիրված դասական երաժշտության երեկոյի կայացմանը:

Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը 73 տարեկան է, իսկ  գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժորի պատասխանատվությունը 48 տարի անընդմեջ ստանձնած Հովհաննես Չեքիջյանը` 81: Պրոֆեսորի ներդրած ջանքերի շնորհիվ, երգչախումբը հասել է կատարողական բարձր մակարդակի`արժանանալով բազմաթիվ մրցանակների և կոչումների: Դրանցից  հատկապես   հատկանշական է  ակադեմիականի կոչումը:

Կարևոր են ԽՍՀՄ-ի երգչախմբային  մրցույթի առաջին մրցանակն ու երգչախմբային ձայնագրությունների փարիզյան  Շառլ Կրո ակադեմիայի «Գրան Պրին»: Աշխարհահռչակ բեմերում ելույթներով հանդես եկած խմբի ձեռքբերումների մասին հրապարակումներ են եղել տարբեր լեզուներով աշխարհի շատ երկրներում:

Բախ, Հենդել, Մոցարտ, Վերդի, Բեթհովեն, Չայկովսկի, Վագներ, Շուբերտ, Բելինի… Այս և հայտնի այլ դասականների ստեղծագործություններից կազմված հարուստ երգացանկով, երգչախումբը հանդես է եկել ԽՍՀՄ հանրապետությունների և ինքնավար մարզերի բոլոր մայրաքաղաքներում, արտերկրի մշակութային խոշոր կենտրոններում` Փարիզում, Լոնդոնում, Նյու Յորքում, Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում… թվով 178 քաղաքում:

81-ամյա գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի անունը հայտնի է հայրենի սահմաններից դուրս: Մաեստրոն ղեկավարել է արտերկրի սիմֆոնիկ 56 նվագախումբ:

«Մենք պետք է մեր մշակույթի մոլեռանդ պաշտպանը լինենք: Եթե կորցնենք այն` կդադարենք ազգ լինելուց: Ստեղծագործական կյանքում սա եղել է իմ ամենակարևոր սկզբունքը, որին հետևել եմ անվերապահորեն՚»,- ասաց Հովհաննես Չեքիջյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարևոր է համարում տարբեր նախաձեռնություններով իրենց գործի նվիրյալներին գնահատելու անհրաժեշտությունը:

«Ապրել` նշանակում է զգալ, գնահատել, կատարելագործվել: Երաժշտությունն այդ ամենը միավորող հրաշալի միջոց է, որի լեզուն տևական ժամանակ տիրապետում և ունկնդրին է փոխանցում մաեստրո Հովհաննես Չեքիջյանը: Յուրօրինակ այդ աշխարհ թափանցելու հնարավորությունը մեզ ընձեռող մաեստրոյի ջանքերը գնահատելի են»,ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն