Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

«Գազետա.ռու»-ի հաղորդմամբ, Իրանում տեղի են ունեցել բախումներ` ոստիկանների և ընդդիմադիրների միջև:

Դեկտեմբեր 24, 2009թ. 09:20

Իրանի Կում քաղաքում երկրի ամենահայտնի հոգևոր գործիչներից մեկի` այաթոլլահ Հոսեյն Ալի Մոնթազերիի hիշատակը հարգելու նպատակով ընդդիմադիրները հավաք են կազմակերպել: Հիշեցնենք, որ Մոնթազերին մահացել է դեկտեմբերի 20-ին` 87 տարեկան հասակում: Նա համարվում էր Իրանի նախագահ Ահմադինեջադի ամենաակտիվ քննադատներից մեկը:

Հավաքված ընդդիմության վրա հարձակում են գործել Իրանի հատուկ ծառայությունների և ոստիկանության աշխատակիցները: Իշխանական ջոկատները հարձակում են գործել նաև ընդդիմությանը սատարող   հոգևորականների բնակարանների վրա:

Ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործել:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն