Թուրք-սիրիական աննախադեպ մերձեցում
«Սիրիայի հետ պատմական ստորագրություն». այս վերտառությամբ թուրքական «Hurriyet»-ը հրապարակել է տեղեկություն այն մասին, որ Թուրքիայի ու Սիրիայի միջև ճգնաժամ առաջացնող ջրի խնդիրը վերջապես լուծվել է: Երկու երկրների միջև կնքվել է Սիրիայի Տիգրիս գետից ջրօգտագործման և Ասի գետի վրա համատեղ արգելափակոց կառուցելու մասին պայմանագիր:
«Haberler» լրատվական կայքն էլ տեղեկացնում է, որ Ռազմավարական համագործակցության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Սիրիա մեկնած Թուրքիայի վարչապետն իր ելույթում ասել է. «Սիրիան մեզ համար ոչ միայն 20 միլիոնանոց բնակչությամբ շուկա է, այլ նաև դարպաս դեպի 320 միլիոնանոց Մերձավոր Արևելքի շուկայի»: Էրդողանը նաև նշել է, որ թուրքական բանկերը պատրաստվում են մասնաճյուղեր են բացել Սիրիայում:
Նշենք, որ ազատ առևտրի պայմանագիր ստորագրած և մուտքի արտոնագրային (վիզային) ռեժիմը փոխադարձաբար հանած Թուրքիան և Սիրիան նախօրեին կնքել են տարբեր ոլորտներին առնչվող 50 պայմանագիր:
ArmAr.am












