Գլխավոր » Լրահոս

«Այո»-ի և «Ոչ»-ի խաչմերուկում

Դեկտեմբեր 24, 2009թ. 14:43

Alvard Petrosyan«Մինչև  սահմանը ազգովին մեր ուղեղում չբացենք, այդ սահմանը երբեք կայուն չի բացվելու»,- ասում է գրող, հրապրակախոս,ԱԺ պատգամավոր Ալ.Պետրոսյանը: Նա համոզված է, որ ոչ մեկն էլ  առայժմ չի ուզում, որ համաձայնագրերը վավերացվեն: «Հայ ժողովուրդը, նաև սփյուռքի հայությունը հայ-թուրքական խաչմերուկում ճապաղվել-մնացել է: Մի մասը «Այո» է ասում, բայց չի կարողանում խորապես պատճառաբանել իր «այո»-ն, մի մասը`«ոչ»,  և կրկին առանց լուրջ պատճառաբանության: Երկու կողմում էլ կեղծավորներ կան, որոնք պարզապես իրենց քաղաքական շահի, օրախնդիր փառասիրությունից ելնելով` «այո» եւ «ոչ» ասացին: Բայց կան նաև իսկապես համոզված «այո» եւ «ոչ» ասողներ: Կարծում եմ, որ այդ երկուսի մեջտեղում է ճշմարտությունը: Հենց նրանք պետք է իրար հետ որոշեն, բանավիճեն:   Դեռևս չի եղել այնպես, որ  հակադիր քաղաքական դիրքորոշումներ ունեցող, բայց միտք ունեցող այրեր քաղաքական դաշտում ազգի համար շատ կարևորագույն խնդիրներ լուծեն: Այս գործողությունների մեջ շատ շտապողականություն կա: Հայ-թուրքական հարաբերությունները միայն գործողություններ չեն: Սա այն խնդիրն է, որտեղ հոգեբանական լուրջ նախապատրաստվածություն է պետք:  Հայ-թուրքական սահմանի բացումը  հոգեբանական, մտային խնդիր է: Մնացածը տեխնիկական գործողություններ են: Վերջիվերջո, մենք չենք կարող մեր հարևանների հետ հավիտենական փակ սահմաններով ապրել»:

Ալվարդ Պետրոսյանը, վերլուծելով իրավիճակը, տագնապով է նայում ապագային. «Ադրբեջանում կգա մի սերունդ, որի համար Ղարաբաղը այլեւս  խնդիր չի լինի, բայց մեզ մոտ էլ կգա մի սերունդ, որ չի հասկանա, թե ինչ է նշաակում կորուսյալ հայրենիք: Մենք այդ տագնապները պետք է ունենանք. որպես զբոսաշրջի՞կ պետք է գնան այդ հայրենիքը. այս հարցին պետք է կարողանանք պատասխնել»:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն