Գլխավոր » Լրահոս

«Մենք կանենք քայլեր, որոնք կհամապատասխանեն Թուրքիայի կողմից արված քայլերին»

Դեկտեմբեր 24, 2009թ. 15:41

H_AbrahamianՀՀ ԱԺ-ում կազմակերպված մամուլի ասուլիսում ԱԺ նախագահ Հովիկ Աբբրահամյանը կարծիք է հայտնել, թե հայ-թուրքական արձանագրությունների ճակատագիրն առավելապես կախված է Թուրքիայի խորհրդարանականներից։ «Մենք բազմիցս ասել ենք, որ ողջամիտ ժամկետում ակնկալում ենք, որ Թուրքիայի մեջլիսը կվավերացնի արձանագրությունները։ Եթե ոչ, ապա մենք կանենք քայլեր, որ կհամապատասխանեն իրենց կողմից արված քայլերին»,- նշել է Հ.Աբրահամյանը։

ՀՀ ԱԺ նախագահն ընդգծեց, որ ՀՀ խորհրդարանում դրանք կվավերացվեն այն տեսքով, ինչպես որ կան, այսինքն՝ առանց նախապայմանների։

Իսկ երեկ Թուրքիային արտգործնախարարի արած հայտարարության վերաբերյալ, որտեղ ասվում է, որ առանց ԼՂՀ խնդրի լուծման հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող առողջ լինել, Հովիկ Աբրահամյանի վերաբերմունքը բացասական է. «Յուրաքանչյուր նման արտահայտություն, իմ կարծիքով ազնիվ չէ, քանի որ ստորագրված արձանագրություններում նշվում է, որ մենք դիվանագիտական հարաբերություններ ենք ստեղծում առանց որևէ նախապայմանի։ Նրանք իրենց տարբեր ելույթներում փորձում են հայ-թուրքական հարաբերությունների վավերացումը կապել ԼՂՀ հակամարտության և ցեղասպանության խնդրի հետ։ Դա անարդար է»,- ընդգծե է ՀՀ ԱԺ նախագահը։

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն