Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն, Քաղաքականություն

Արմեն Մարտիրոսյան.«Արդյո՞ք, սա է վարչապետի պատկերացրած հայկական աշխարհը»

Դեկտեմբեր 24, 2009թ. 16:31

armen martirosyanՀայաստանյան քաղաքական գործիչները շարունակում են իրենց տարեվերջյան հանդիպումները լրատվամիջոցների ներկացուցիչների հետ ու փորձում վերգնահատել անցնող տարին:

«Հայացք» մամուլի ակումբի այսօրվա հյուրը «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանն էր: Գնահատելով  2009թվականը վերջինս նկատեց. «Դրական եմ համարում տարին այնքանով, որ չկրկնվեց մարտի մեկը: Եվ սա քաղաքական միակ դրական արդյունքն էր, որ ես կարող եմ նշել»։

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահը, սակայն, ընդգծեց, թե տարին առավել քան հագեցած էր բացասական իրադարձություններով`  և՛ քաղաքական, և՛ տնտեսական ոլորտներում:

«Որպես բացասական երևույթ առաջին հերթին նշեմ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը, Երևանի ավագանու ընտրությունները, փաստահավաք խմբի լուծարումը և տնտեսական քաղաքականությունը»։ Մարտիրոսյանը նկատեց, թե երբ 2008թ-ին վարչապետ նշանակվեց Տիգրան Սարգսյանը, ինքը մի փոքր հույսեր ուներ, որ. «Նա լինելով ազատական մտածողության տեր անձնավորություն կարող է    փորձել ինչ-ինչ նոր քայլեր իրականացնել։ Դժբախտաբար, այս տարիներին, հատկապես, 2009-ին և հատկապես հանրապետականացումից հետո` վարչապետի ելույթից մենք տեսանք, որ այն ուղենիշները, որոնք նշված են կառավարության ծրագրում, ըստ էության, ընդամենը դեկլարատիվ բնույթ կրեցին»։

Ա.Մարտիրոսյանը նկատում է, թե 2010թ. պետական բյուջեի հետ կապված գործընթացները ցույց են տալիս, որ մեզ մոտ ոչ միայն քաղաքական դաշտի, այլև. «Տնտեսության առումով ևս փորձում են կենտրոնացում` մոնոպոլիզացում  իրականացնել»։

«Ցավով եմ նշում, բայց, արդյո՞ք, սա է վարչապետի պատկերացրած հայկական աշխարհը, որտեղ ընդդիմությունը տեղ չունի, և որտեղ ընդդիմությանը համակրող կամ այն քաղաքացիները, որոնք իրենց առաջարկները ներկայացրել են ընդդիմության միջոցով, արժանանում են պատժի։ Նմանատիպ գործելաոճը դրական որևէ քայլի չի կարող բերել»,- ասել է Ա. Մարտիրոսյանը։


Դիտել Լրահոս, Տնտեսություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն