Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Համապատրիարքի գերխնդիրը թուրքահայերի շահերի պաշտպանությունն է

Դեկտեմբեր 24, 2009թ. 17:35

Aram-Ateshjan

Այսօր Թուրքիայում քննարկումների առարկա է դարձել Պոլսո համապատրիարքի ընտրությունների հարցը: Եվ համայն հայության համար կարևորվում է, թե հատկապես թուրքահայության հոգևոր նոր առաջնորդությունը ինչպիսի գործելաոճ կորդեգրի: Ցանկալին, անշուշտ, հայանպաստ և հայապահպան գործունեությունն է, թուրքահայության իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, այլև  Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հետ համատեղ և նրա միջազգային հեղինակությունն օգտագործելով, համազգային գերխնդիրների իրականացումը: Սա ցանկալին է, որը, դատելով տեղի ունեցող ինչ-ինչ իրադարձություններից, կարող է այդպես էլ մնալ որպես երազանք:

Համապատրիարքի առավել հավանական թեկնածուներից է արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, որը վաղուց հայտնի է թուրքերի հետ հեզ ու խոնարհ բարեկամության իր հորդորներով:

Ավելացնենք միայն, որ սույն հոգևորականին մոտ մեկ ամիս առաջ իր մոտ էր հրավիրել Ռեջեբ Թայիփ Էրդողանը…

Մեկնաբանություններն, ինչպես ասում են, ավելորդ են:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն