Ստեղծվում է «Մեծամորէներգաատոմ» ՓԲԸ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետությունում ատոմային նոր էներգաբլոկ(ներ)ի կառուցման նպատակով ստեղծվող «Մեծամորէներգաատոմ» ՓԲԸ հիմնադիր պայմանագրին եւ կանոնադրությանը: Դրանով ավարտվում է այս նախաձեռնության իրավական փուլը եւ սկսվում գործնական աշխատանքի ժամանակաշրջանը:
Գործադիրը որոշում է ընդունել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության որոշ ծրագրերի գծով գոյացած 3,760,518 հազար դրամի տնտեսումը տեղափոխել ծախսային այլ հոդված: Մեկ այլ որոշմամբ գումար է հատկացվել «Ջերմուկի հիվանդանոց» եւ «Ամասիայի առողջության կենտրոն» ՓԲԸ-ների մասնաշենքերում ջեռուցման համակարգեր ստեղծելու համար:
Կառավարությունը երեք որոշում է ընդունել, որոնք առնչվում են Երեւանի քաղաքաշինական ծրագրերի իրականացման ժամանակ բացառիկ` հանրային շահ ճանաչելու խնդրին:
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության ենթակայությամբ գործող երկաթուղային տրանսպորտի օբյեկտների, միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհներին սպառնացող քարաթափերի կանխարգելման միջոցառումների ժամանակացույցը:
Այս մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը












