Սիրո պատմությունների մրցույթ` Սուրբ Սարգսի տոնին
Արարատյան Հայրապետական թեմը երիտասարդների և սիրո արագահաս բարեխոս Ս. Սարգսի տոնին հայտարարում է սիրո իրական պատմությունների մրցույթ: Իսկ
2010-ի համար ընտրված թեմաներն են «Ս. Սարգիս` մեր սիրո բարեխոս», «Ս. Սարգիս` մեր ամուր ընտանիքի բարեխոս» և «Ս. Սարգիս` ամուր ընտանիք, ամուր հայրենիք»:
Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանի պատասխանատու Էլզա Մանուկյանը տեղեկացրեց, որ յուրաքանչյուր անվանակարգում սահմանված են երեք դրամական մրցանակներ, սիրո պատմություններն էլ պետք է առավելագույնը 2 տպագիր էջի սահմաններում լինեն` 12 տառաչափով:
«Խնդրում ենք նամակներն ուղարկել մինչև հունվարի 15-ը ser@araratian-tem.am փոստով: Արարատյան թեմի թեմական խորհրդի կողմից ընտրված հանձնաժողովի անդամները կընտրեն լավագույն աշխատանքները: Դրամական մրցանակներից բացի` հաղթողներին կտրվի նաև տոնը խորհրդանշող հուշանվերներ»,- ասաց Է. Մանուկյանը:
Էլզա Մանուկյանը նաև տեղեկացրեց, որ սիրո պատմությունների կողքին նաև երիտասարդ ստեղծագործողների մրցույթ է հայտարարված: Ս. Սարգսի տոնին նվիրված ցուցահանդես-մրցույթի թեմաներն են` «Սեր Աստծո հանդեպ», «Սեր հայրենիքի հանդեպ», «Փոխադարձ սեր»:
Գրաֆիկայի, գեղանկարչության, քանդակի կամ դեկորատիվ արվեստի յուրաքանչյուր ճյուղում ներկայացված լավագույն աշխատանքները կարժանան դրամական մրցանակների:
ArmAr.am












