Գլխավոր » Լրահոս

Նախագահ Սարգսյան. «Կան մարդիկ, ովքեր դարձել են մեր մայրաքաղաքի կարևոր մասնիկը»

Դեկտեմբեր 24, 2009թ. 19:33

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Լեւոն Մալխասյանի ծննդյան 65-ամյակի առթիվ:

Ուղերձում ասված է.

«Հարգելի պարոն Մալխասյան, Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-ամյակի կապակցությամբ:

Կան մարդիկ, ովքեր ոչ միայն ծնվել ու ապրում են Երեւանում, այլեւ դարձել են մեր մայրաքաղաքի կարեւոր մասնիկը: Ավելին, նրանք մեր քաղաքի կոլորիտն են, գույնն ու շունչը: Հենց նրանց ստեղծած արվեստի շնչով է հագենում մեր մթնոլորտը: Նրանց արձակած դրական էներգիան է, որ մեզ փոխանցվում է արվեստի տաք գույների ու ջերմացնող ելեւէջների միջոցով:

Արվեստի ու մշակույթի այս մեծ հորձանուտում Ձեր ակոսն ունեք Դուք, ով իր կյանքն ապրում է` երբեք չշեղվելով իր ակոսից:

Դուք արդեն  65 տարի` Ձեր ներկայությամբ ու 45 տարի` Ձեր արվեստով հարստացնում եք Երեւանը: Քաղաք, որը սիրում եք ջազից առավել: Ջազ, որը սիրում եք կյանքից առավել: Իսկ կյանքը Ձեզ համար անիմաստ է ու սին առանց  Ձեր քաղաքի ու ջազի:  Երեւանը, կյանքը, ջազն ու Դուք այնքան ներդաշնակ եք միմյանց: Այս ներդաշնակությունը վայելելով` շնորհավորում եմ Ձեզ` շնորհաշատ երաժշտին, տաղանդավոր ջազմենին ու հրաշալի երեւանցուն հոբելյանի առթիվ եւ մաղթում արեւշատություն, նորանոր ստեղծագործական ձեռքբերումներ»:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն