Գլխավոր » Լրահոս

Բեռլուսկոնին խոստացել է վերջ տալ իտալական մաֆիային

Դեկտեմբեր 25, 2009թ. 09:30

Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին ` ելույթ ունենալով Իտալիայի ազգային ռադիոյի եթերում հայտարարել է, թե` խոստանում է պայքարել մաֆիայի դեմ և դրա վերջը տալ մինչև 2013 թվականը. «Մաֆիան պաթոլագիկ ֆենոմեն է, որի  վերջը մտադիր ենք տալ մեր լիազորությունների ավարտին»,- ասել է Իտալիայի վարչապետը:

Հիշեցնենք, որ վերջերս իտալական մաֆիայի  ներկայացուցիչներից մեկը հայտարարել էր, թե 90-ականներին մի շարք պայթյուններ իրականացնելու մեջ մեղադրվող սիցիլիական մաֆիայի անդամներից մեկն ասել է, թե Սիլվիո Բեռլուսկոնիի հետ սերտ կապերի մեջ է գտնվում և աջակցություն է ստանում նրանից: Բեռլուսկոնիի  ներկայացուցիչը պաշտոնապես հերքելով մաֆիայի հետ կապերի մասին լուրերը, հայտարարել է, թե նման լուրեր տարածողների նպատակն է  վարկաբեկել Իտալիայի վարչապետին:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն