Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսի նոր նշանակումները

Դեկտեմբեր 25, 2009թ. 12:54

ЕhmiadzinՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ մի շարք եկեղեցականներ իրենց հոգևոր ծառայությունը կշարունակեն Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու տարբեր թեմերում:

Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանը, ազատվելով Սյունյաց թեմի Սյունիքի փոխառաջնորդի պարտականություններից, ծառայության է կոչվել Կանադայի Հայոց թեմում:

Տ. Զավեն աբեղա Յազիչյանը նշանակվել է Սյունյաց թեմ՝ որպես Սյունիքի փոխառաջնորդ, Տ. Խորեն աբեղա Առաքելյանը` Հունաստանի Հայոց թեմ:

Գեղարդավանքում սպասավորող Տ. Դանիել վարդապետ Թումանյանը ծառայության է կոչվել Շվեդիայի Հոգևոր հովվությունում:

Տ. Ավետիս քահանա Համբարձումյանը (Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարան) փոխադրվել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմ` որպես Սիդնեյի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ, Տ. Հակոբ քահանա Հակոբյանը (Սյունյաց թեմի Սյունիքի փոխառաջնորդություն) հոգևոր սպասավորությունը կշարունակի Եգիպտոսի Հայոց թեմում:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն