Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Արմեն Ռուստամյան. «Հայաստանը ձախողել է գործընթացը»

Դեկտեմբեր 25, 2009թ. 17:16

armen-rustamyanՀՅԴ գերագույն մարմնի անդամ, Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը այսօր լրագրողներին ներկայացրեց ԱՄՆ կատարած այցի նպատակը, հանդիպումները Պետդեպարտամենտի անդամների, կոնգրեսականների հետ.

«Այցի նպատակը Հայաստան-Թուրքիա գործընթացների մասով ընդդիմության մտահոգությունները ներկայացնելն էր: Հանդիպել եմ 7 կոնգրեսականի, նաև Պետդեպարտամենտում ազդեցիկ դեմքերից Ֆիլ Գորդոնի հետ, ով նաև ներկա է եղել Էրդողանի և Օբամայի հանդիպումներին»:

«Մեզ անհրաժեշտ են երաշխիքներ, որոնք կբացառեն թուրքական նախապայմանների  իրականացումը: Եթե խնդիրը հանգելու էր նրան, որ ի վերջո պայմանավորվի  Ղարաբաղյան հարցի կարգավորումով, ապա ինչի համար էր արձանագրությունների ստորագրման եւ վավերացման հետ կապված գործընթացը: Այս կարծիքին էր նաև Մինսկի խմբի համանախագահը, ով այժմ փոխարինում է Մ. Բրայզային:  Նրանք չթաքցրեցին, որ Էրդողանը  առաջարկություն ներկայացրել է և խնդրել ԱՄՆ պաշտպանությունը, սակայն ապարդյուն:

Անդրադառնալով վերջերս Կոնգրեսին ներկայացված հայոց  ցեղասպանության ճանաչման և դատապարտման  մասին 252 բանաձևին` Ա. Ռուստամյանը նշեց, որ անձմբ հանդիպել է հեղինակին` Պ. Շիֆին, ում Թուրքիան փորձել էր ստիպել բանաձևը չդնել քննարկման: Բայց Շիֆը հաստատակամ է  իր դիրքորոշումներում:

Պարզաբանելով ստեղծված իրավիճակը`  Ա. Ռուստամյանը արձանագրում է. «Հիմա Ադրբեջանը և Թուրքիան իրար փոխանցելով համապատասխան ժամկետներում համապատասխան դիրքորոշումներ, շատ լավ կարողանում են  մանևրել և բարդացնել իրավիճակը: Վերջին հայտարարությունները, որ արվում են Ալիևի կողմից, ցույց են տալիս, որ օգտագործվում է ընթացքը, որպեսզի կոշտացնի իր դիրքերը: Գործընթացի բարդացումը սկսվեց դեռ Ցյուրիխից: Փաստորն միջազգային հանրությանը չհաջողվեց Թուրքիային  ստիպել վերադառնալ սկզբնական դիրքերին»:

Ամփոփելով տարին` Ա. Ռուստամյանը նշեց. «Ստեղծել ենք մի իրավիճակ, որով ըստ էության, կանխորոշել ենք այս գործընթացների հետագա ընթացքը: Ստորագրվել են արձանագրություններ, որոնք նախադրյալներ են ստեղծել, որ Թուրքիան իր նախապայմաններն իրականացնի:  Սա ամենամեծ ձախողումն է: Ղարաբաղի մասով ևս շատ կարևոր փաստ է արձանագրվել. Աթենքում համատեղ հայտարարություններ են արել 5 կողմերը: Հայտարարել են, որ կան նորացված մադրիդյան սկզբունքներ, այդ սկզբունքների հիման վրա պետք է շարունակվեն բանակցությունները, և չհամաձայնեցված մասերը պետք է արագորեն համաձայնեցվեն, այսինքն, շրջանակը արդեն սահմանափակված է: Երկրորդ` պետք է համընդհանուր կարգավորում  տեղի ունենա: Եվ ամենավատը` Հայաստանը համաձայնել է, որ մինչեւ համընդհանուր փաստաթղթի հրապարակ գալը Ղարաբաղը չպիտի մասնակցի բանակցություններին: Սա երկրորդ ամենամեծ կորուստն է»:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն