Թուրքիան վաճառել են 1000 եվրոյով
«Թուրքիան վաճառել են 1000 եվրոյով»` Թուրքական մամուլում այսպես է բնութագրվել ազգի դավաճան թուրքերի արածը: Ինչպես հայտնի է, թուրքական հատուկ ծառայությունները նախօրեին Իզմիրում ձերբակալել էին Հունաստանի օգտին լրտեսություն անող երեք թուրքերի: Այս մասին հղում անելով «Haber 1» (Հաբեր 1) էլեկտրոնային պարբերականին տեղեկացնում է Panorama.am կայքէջը:
Տեղեկատվության համաձայն ձերբակալվածները փաստեր են հավաքել Իզմիրի թուրքական զորամասերի տեղակայման վայրերի, զինվորական տեղաշարժերի, զորավարժությունների մասին տեղեկություններ և այդ ամենն անհրաժեշտ լուսանկարների ու տեսագրությունների հետ միասին 500-1000 եվրոյի դիմաց հանձնել Հունաստանի հատուկ ծառայություններին:
Լրտեսները պարբերաբար մեկնել են Հունաստան, այնտեղ ստացել նորանոր ցուցումներ ու վերադառնալով Իզմիր` լծվել են սեփական հայրենիքին դավաճանելու գործին:
ArmAr.am












