Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս

Ադրբեջանը փոխում է ռազմավարությունը

Դեկտեմբեր 26, 2009թ. 09:00

Երեկ` ուշ երեկոյան, Անկարայում  հանդիպում են ունեցել Թուրքիայի վարչապետ Ռ. Էրդողանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Է. Մամեդյարովը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ա. Դավութօղլուն և ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը։

Թուրքական մամուլի հաղորդմամբ, պարզ չէ, թե  ի՞նչ է քննարկվել հանդիպման ընթացքում, որովհետև այն ընթացել է փակ ռեժիմով, և լրատվամիջոցներին հնարավորություն չի տրվել այն լուսաբանել։

Բայց չնայած «փակ-գաղտնիությանը»՝ մեզ համար պարզից էլ պարզ է, որ քննարկման հիմնական թեման, ինչպես միշտ, այս անգամ էլ պետք է որ ղարաբայան խնդրի շուրջ լիներ։  Տեսնելով, որ հեռախոսազրույցներն ու հեռվից գոռգոռալն արդյունք չեն տալիս, Ադրբեջանը հիմա էլ փորձում է գործը գլուխ բերել անձնական շփումների միջոցով։

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն