Ստորագրվել է հեռանկարային հուշագիր
Մարզերի և Երևանի լավագույն ուսանողներն իրենց ուսումնաարտադրական պրակտիկան կանցնեն բջջային կապի առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունում:
Ընկերության գլխամասային գրասենյակում փոխհամաձայնության հուշագիր է ստորագրվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի` ի դեմս ընկերության Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, և Երևանն ու մարզերը ներկայացնող բարձրագույն ուսումնական ինը հաստատությունների միջև`ի դեմս այդ բուհերի ռեկտորների: Այդ բուհերն են` Հայկական պետական մանկավարժական համալսարանը, Երևանի մենեջմենթի համալսարանը, Երևանի պետական ագրարային համալսարանը, Արմավիրի «Արարատ» համալսարանը, Արտաշատի համալսարանը, Հայաստանում Ամերիկյան համալսարանը, Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնը, Երևանի դատական փորձագիտության և դատական հոգեբանության ինստիտուտը և «Ամերիկյան Խորհուրդներ» կազմակերպությունը:
ArmAr.am












