Իզյումի քաղաքային խորհուրդը դատապարտել է հայերի ցեղասպանությունը
Դեկտեմբեր 26, 2009թ. 10:00
Ուկրաինայի Հանրապետության Խարկովի մարզի Իզյում քաղաքի քաղաքային խորհուրդը, քննարկելով Իզյումի հայկական համայնքի դիմումը, դատապարտել է Թուրքիայի կողմից իրականացված հայերի ցեղասպանությունը և միաձայն որոշում է կայացրել դիմել Ուկրաինայի բարձրագույն ռադա, որպեսզի վերջինս ընդունի հայերի ցեղասպանության փաստը։
Ուկրաինայում սա արդեն երրորդ դեպքն է, որ դատապարտվում է Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության փաստը և դիմում է հղվում Ուկրաինայի բարձրագույն ռադա ։
Առաջինն այս երկրում նման որոշում է կայացել Ղրիմի բարձրագույն Ռադան, ապա՝ Կիևի Գոլոսևյան շրջանի խորհուրդը և հիմա՝ Իզյումի քաղաքային խորհուրդը։
ArmAr.am












