Գլխավոր » Լրահոս

Լիբանանի վարչապետն ընդունել է Հայաստանի դեսպանին

Դեկտեմբեր 26, 2009թ. 11:23

Ambassador Kocharyan meets with HaririԼիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ:

Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման վերաբերյալ: Զրուցակիցներն ընդգծել են հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների կարեւորությունը:

Դեսպան Քոչարյանը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ս.թ. նոյեմբերին Բեյրութում «Հայաստան» համահայկական հիմնադրամի  կազմակերպած Ռադիոթոնի ժամանակ Սաադ Հարիրիի ցուցաբերած մեծահոգի աջակցության համար:  Հայաստանի դեսպանը Լիբանանի վարչապետին է փոխանցել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բարեմաղթանքներն ու Հայաստան այցելելու հրավերը:

Վարչապետ Հարիրին շնորրհակալություն է հայտնել պաշտոնական հրավերի համար եւ հույս հայտնել, որ մոտակա ամիսներին կվերսկսվեն բարձի մակարդակի փոխայցելությունները:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն