ԼՂՀ մարզիկների հաջողություններն առաջիկայում ավելի ակնառու կլինեն
Դեկտեմբեր 26, 2009թ. 11:32
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երեկ հանդիպում է ունեցել 2009թ. Ղարաբաղի լավագույն մարզիկների հետ։ Երկրի ղեկավարն իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի, Եվրոպայի, աշխարհի առաջնություններում արցախցի մարզիկների ցուցաբերած բարձր արդյունքների կապակցությամբ, նշել, որ Արցախում կա համապատասխան մարզական ներուժ, և առաջիկայում միջազգային տարբեր մրցաշարերում ԼՂՀ մարզիկներն առավել մեծ արդյունքների կհասնեն։
Բակո Սակակյանն ընդգծել է, որ սպորտը և ֆիզիկական կուլտուրան Ղարաբաղի համար ռազմավարական նշանակություն ունեն, ուստի ամեն կերպ կաջակցի, որ այն էլ ավելի զարգանա։
Հանդիպման վերջում ԼՂՀ նախագահը մի շարք մարզիկների և մարզիչների պարգևատրել է։
ArmAr.am












