«Լոռվա Ձորը»` թումանյանաբար
Դեկտեմբեր 26, 2009թ. 14:06
Այսօր «Լոռվա Ձոր» հայրենակցական միությունը երևանաբնակ լոռեցիների առջև հանդես կգա անցնող տարվա յուրօրինակ ամփոփմամբ: Կատարված աշխատանքի հիմնական մասը անկասկած առնչվելու է Մեծ լոռեցուն, քանի որ 2009 թվականը թումանյանական հոբելյանական տարի էր: Այս ընթացքում հայրենակցական միությունը նախաձեռնող և կազմակերպիչ է դարձել բազմազան միջոցառումների` նվիրված մեծ բանաստեղծի կյանքին և գործունեությանը: Ամենատարբեր ձեռնարկումների աշխարհագրությունը ևս լայն է եղել` Երևան, Գյումրի, Վանաձոր, Ալավերդի, Թբիլիսի, Թեհրան, Ամստերդամ, Բեռլին:
ArmAr.am












