Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս

Ադրբեջանում քաղբանտարյալների թիվը տարեց տարի ավելանում է

Դեկտեմբեր 26, 2009թ. 14:53

politzaklԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից դեկտեմբերի 25-ին ստորագրված հրամանով, ներում է շնորհվել  99 մարդու: Փաստաթղթի համաձայն, 89 մարդ վաղաժամ ազատ է արձակել: Երեք մարդու դեմ հարուցված քրեական գործը կարճվել է և ևս 6 մարդ ազատվել են տուգանք վճարելու վարչական տույժից: Մեկ կալանավորի ազատազրկման ժամկետը կիսվել է:

Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը և եզրահանգում, որ անգամ նախագահի` ներում շնորհելու մասին հրամանագիրը չլուծեց Ադրբեջանում առկա քաղբանտարկյալների խնդիրը: Բանն այն է, որ Ադրբեջանում քաղբանտարյալների թիվը տարեց տարի ավելանում է:

Ըստ իրավապաշտպանների` նրանց թիվը հասնում է մի քանի տասնյակի:

Իրավապաշտպանների մոնիտորինգի խմբի ցուցակներում հաշվառված են ավելի քան 25 քաղբանտարկյալներ:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն