Գլխավոր » Լրահոս

Նախագահ Սարգսյանը գնահատել է նրանց վաստակը

Դեկտեմբեր 26, 2009թ. 16:17

Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 25-ին հրամանագիր է ստորագրել Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար սպորտի բնագավառի մի խումբ աշխատակիցների Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին: Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի կոչման է արժանացել` Սիրեկան Մելիքի ՋԱՆՈՅԱՆԸ     «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության Գյումրու մասնաճյուղի ղեկավար

Իսկ վաստակավոր մարզչի կոչման են արժանացել. ծանրամարտի մարզիչներ` Երվանդ Ավետիքի ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ,  Աշոտ Ռոմանի ԴԱՆԻԵԼՅԱՆԸ,       հունահռոմեական ըմբշամարտի մարզիչ` Արմեն Արամի ԲԱԲԱԼԱՐՅԱՆԸ, թաեքվոնդոյի մարզիչ` Արսեն Արամի ԱՎԵՏԻՍՅԱՆԸ, բռնցքամարտի մարզիչ` Սամվել Վարանցովի ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ, բռնցքամարտի մարզիչ` Արման Էդուարդի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն