Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Բոնուս` ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների համար

Դեկտեմբեր 26, 2009թ. 18:00

ՎիվաՍել-ՄՏՍ-ը,  տեղեկացնում է, որ 2009 թ. դեկտեմբերի 24-ից հունվարի 31-ը բոլոր կանխավճարային բաժանորդները հնարավորություն ունեն, ամեն անգամ ստանալով զանգ ՀՀ այլ բջջային և քաղաքային ցանցերից, խոսակցության յուրաքանչյուր րոպեի դիմաց ստանալու բոնուս` 1 րոպե անվճար ներցանցային խոսելաժամանակ:

Բոնուսի առկայության դեպքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում կատարած զանգերի դիմաց նախ սպառվում է բոնուսային խոսելաժամանակը, և միայն դրա զրոյանալուց հետո գումարը գանձվում է հիմնական հաշվից:

Կանխավճարային բաժանորդները, պարզապես, պետք է ուղարկեն իրենց բջջայինից *210# անվճար հրահանգը և սկսեն կուտակել բոնուսային խոսելաժամանակը:

Բոնուս չի կուտակվում.

. Քարտի հավելյալ ժամկետի լրանալուց հետո

. Ռոումինգում զանգեր ստանալիս

Բոնուսային խոսելաժամանակը հնարավոր չէ օգտագործել.

.           Գտնվելով ռոումինգում

.           Պրեմիում հեռախոսահամարներին զանգահարելիս

.           Հավելյալ ժամկետի ընթացքում (նախքան հավելյալ ժամկետի ավարտը հաշիվը վերալիցքավորելու դեպքում բոնուսային հաշիվը կրկին ակտիվանում է)

.           Հավելյալ ժամկետի ավարտից հետո (այս դեպքում բոնուսային հաշիվը զրոյանում է)

Բոնուսային հաշիվը կարելի է ստուգել` հավաքելով *210*1# և սեղմելով զանգահարելու կոճակը:

Կուտակված բոնուսային խոսելաժամանակը կարող է օգտագործվել մինչև 2010 թվականի փետրվարի 13-ը:


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն