Բախումներ Իրանում
Դեկտեմբեր 28, 2009թ. 09:30
Իրանական ընդդիմության ղեկավարները հայտարարում են, որ այսօր ևս շարունակելու են ցույցերը:
Տեղեկացնենք, որ արդեն երրորդ օրն է ինչ Թեհրանի փողոցներում շարունակվում են լայնամասշտաբ բողոքի գործողությունները: Դրանք ոչ միայն կազմակերպվում են Թեհրանում, այլև երկրի մի շարք խոշոր քաղաքներում: Ընդդիմության պահանջն է` Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի և երկրի նախագահ . Ահմադինեժադի հրաժարականները.
Ինչպես տեղեկացնում են լրատվամիջոցները, երեկ Թեհրանի կենտրոնական հրապարակ դուրս եկած մի քանի հազար ընդդիմադիրներին Թեհրանի ոստիկանությունը` Բասիջ զինված խմբավորումների հետ միասին, դիմավորել է կրակ բացելով ընդդիմության ուղղությամբ: Իսկ ընդդիմադիրներն այրել են փողոցի աղբարկղերը:
ArmAr.am












