Գլխավոր » Լրահոս

ՀԱՅԻ երկրում ծաղրի են ենթարկում Վարդանին ու Վարդանա՞նց

Դեկտեմբեր 28, 2009թ. 10:00

Բաց Նամակ

ՀՀ նախագահ  Ս. Սարգսյանին

ՆՍՕՏՏ Կաթողիկոս Ամենայն Հայոց Գարեգին Բ-ին

32 atam newՄեծարգո  պարոն նախագահ  եվ  Գերաշնորհ Հոգեվոր  Առաջնորդ,  դիմում ենք Ձեզ, քանզի այլեվս չենք կարող լռել  հեռուստաընկերությունների կողմից ազգային արժեքները ոտնահարելու մասին:

Պարոն Նախագահ, դեռ մի  քանի ամիս չի անցել այն օրից, երբ դուք նախագահի համար օրինակելի կերպար մատնանշեցիք ՀԱՅ ազգի հերոս Վարդան Մամիկոնյանին` որպես ազգային եվ հոգեվոր  արժեքները միաձուլած նվիրյալ, ով  ազգն առաջնորդեց ազգային  ազատագրական եվ հոգեվոր  ճակատամարտի` Վասն  Հայության, Վասն Հավատի, Վասն Հայրենյաց, իբր ՑԵՂԱԿՐՈՆ հանրապետական կուսակցության  նախագահ լավ  գիտեք, մեծագույն հայերից  բոլոր հոգեվոր եվ աշխարհիկ մեծերի ակնածանքը եվ գնահատանքը Վարդանանց եվ Մամիկոնյանների  հանդեպ:

Ավելորդ չենք համարում հիշել,որ նույնիսկ օտարները` Ամերիկայի Մեծ հանրագիտարանը, Բրիտանական հանրագիտարանը, որպես ՀԱՅ ազգի ինքնության, արժեհամակարգի, ինքնագիտակցության առաջին գրավական նշում են Մամիկոնյանների եվ Վարդանանց պատերազմը, իսկ  առաջին հերոս` Վարդան Մամիկոնյանին:Ամբողջովին չկիսելով օտարների տեսակետը (մեր կարծիքով Վարդան Մամիկոնյանը առաջին հերոսը չէ) այնուամենայնիվ պարտավոր ենք նշել, որ ազգային խորհրդապաշտության (սիմվոլիկա) տեսակետից  նրանք մեծ հաշվով ճիշտ են:

Գերաշնորհ Հոգեվոր առաջնորդ`Վարդան Մամիկոնյանը դասվում է Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու սրբերի շարքին եվ Վարդանանց հայրենանվիրությանը մեր եկեղեցին տոներ է նվիրել եկեղեցուն ու այդ հոգեվոր ազգային շարժումը մենք է, որ պետք է բացատրենք այն հանդիսացել է եվ հանդիսանում է այն ոգեվորիչ ուժը, որը պահպանել է Հայությունը եվ Առաքելական  Հայադավությունը:

Ցավոք  հայտնում ենք,որ վեցդարյա սրբազան պայքարից եվ հազարավոր Վարդանների հեղած արյունից հետո աստծո  կամոք վերականգնված անկախ  Հայկական պետականության պամաններում նույնպես, գտնվում են ցեղուրաց տականքներ, որոնք համարձակվում են ծաղրել Վարդան Մամիկոնյանին եվ Ավարայրի ճակատամարտի նշանակությունը (Արմենիա, հեռուստաընկերություն,  17.12.2009,  <<32ատամ ակումբ>>,  3պատ հեռուստածրագիր) :

Ելնելով մեր քաղաքացիական, սահմանադրական եվ որդիական իրավունքներից եվ պարտականություններից` դիմում ենք  Ձեզ` ձեռք առնել միջոցներ «Արմենիա» հեռուստաընկերության «32ատամ ակումբի» ծրագրերը փակելու  ուղղությամբ, որն արդեն իրեն պախարակեց ամենազազրելի, լկտի եվ աստվածանարգ ձևերով, ՀԱՅԻ երկրում ծաղրի ենթարկելով Վարդանին եվ Վարդանանց:

Պահանջում ենք`  ըստ ՀՀ քրեական օրենսգրքի, ՀՀ Անկախության Հռչակագրի, ՀՀ Սահմանադրության, պատասխանատվության  ենթարկել հիշյալ շոույի կազմակերպիչներին եվ մասնակիցներին ՀԱՅ ազգի, ազգային արժանապատվությունը վիրավորելու, ծաղրելու եվ նսեմացնելու  համար:

Սույն պահանջները չկիրառվելու  դեպքում, մենք մեր վրա ենք  վերցնում,  պատժելու  եվ  կանխելու գործընթացը:

Մենք հավատում ենք Ձեր նախանձախնդրությանը`ազգային արժեքների եվ սրբությունների հանդեպ ոտնձգությունները կանխելու գործում:

27 դեկտեմբերի 2009թ.

Քերոփ Սարուխանյան` նախկին ազատամարտիկ

«ՀԱՅՐԵՆԻՔ» հայրենատիրական շարժում

«Հայրենատերեր» ազգային միություն


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն