ԼՂՀ Նախագահը հանդիպել է «Արմենիա» առագաստանավի անձնակազմի հետ
Դեկտեմբեր 28, 2009թ. 16:53
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 27-ին հանդիպում է ունեցել «Մեսրոպ Մաշտոց» արշավախմբի ղեկավար Զորի Բալայանի եւ «Արմենիա» առագաստանավի անձնակազմի հետ եւ շնորհավորել նրանց նավարկության առաջին փուլի հաջող ավարտի կապակցությամբ:
Նախագահը նշել է, որ արշավախմբի կողմից իրականացվող նախաձեռնությունը առանձնահատուկ նշանակություն ունի ողջ հայ ժողովրդի համար եւ հանդիսանում է հայի հավատքի, խիզախության, կամքի եւ միասնականության եւս մեկ վկայություն:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն












