Գլխավոր » Լրահոս

Սերժ Սարգսյան. «Ես ձեզ սեփական ուժերի հանդեպ վստահություն եմ ցանկանում»

Դեկտեմբեր 28, 2009թ. 17:30

KAR_1635-Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի նախաձեռնությամբ այսօր ՀՀ Նախագահի նստավայր էին հրավիրվել Հանրապետության ավարտական դասարանների լավագույն աշակերտները: Նախագահական նստավայրում նրանց ողջունել է նաեւ երկրի ղեկավարը: Այս մասին հայտնում են նախագահականից:

Նախագահ Սարգսյանն ասել է. «Ես ամիսներ առաջ հայտարարել էի, որ բոլոր այն պատանիներն ու աղջիկները, ովքեր որեւէ ասպարեզում կառանձնանան իրենց գիտելիքներով, ովքեր կդառնան օլիմպիադաների հաղթողներ կամ մեդալակիրներ,  անձամբ կսեղմեմ նրանց ձեռքն ու հրապարակավ շնորհակալություն կհայտնեմ: Անցած տարվա մեդալակիրներին ու տարբեր առարկայական օլիմպիադաներում հաղթողներին ես արդեն ընդունել եմ, նույնը պատրաստվում եմ անել այսուհետ»:

Նշելով, որ ավարտական դասարանների աշակերտներին սպասում է ծանրաբեռնված տարի. քննություններ, պայքար մեդալների համար, ընդունելություն` Սերժ Սարգսյանն ասել է. «Թող 2010-ը լինի ձեր առաջին ամենալուրջ հաղթանակների տարին: Գերազանց արդյունքները հաղթանակներ են, ձե՜ր հաղթանակները: Իսկ հաղթելու համար մարդ պետք է կարողանա նախ ինքն իրեն հաղթել, իր կասկածներն ու անվստահությունը հաղթահարել: «Ես կարող եմ». բոլոր հաղթանակները նախ սրանով են սկսվում: Ես ձեզ սեփական ուժերի հանդեպ վստահություն եմ ցանկանում, առավել եւս, որ վստահ եմ ձեր ուժերին: Եվ դրա համար նաեւ ես շատ լուրջ հիմքեր ունեմ»:

Հանրապետության Նախագահն ասել է, որ մեծ բավականությամբ ծանոթանացել է «Ով, եթե ոչ ես» վերնագրով նրանց շարադրություններին եւ խիստ տպավորված է: «ՙՁեր աշխատանքների ընթերցումից իմ եզրակացությունն այն է, որ դուք իսկապես հավատում եք ձեր ուժերին ու վստահորեն եք նայում ապագային», -ընդգծել է երկրի ղեկավարը եւ հավելել. «Ամենակարեւորը, որ կարմիր գծի պես անցնում է ձեր աշխատանքներում, հայրենասիրությունն է, հավատը վաղվա հանդեպ ու պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամությունը: Ձեր շարադրություններում ես տեսա հպարտություն, կրակ տեսա ու երազելու կարողություն: Սա չափազանց էական հանգամանք է»:

Նախագահ Սարգսյանը դպրոցականներին նվիրել է Գիրգոր Նարեկացու անմահ ստեղծագոր¬ծությունը եւ մաղթել, որ  Նարեկը լինի ոչ միայն նրանց լավագույն ընկերը, այլեւ պահապանն ու ճիշտ ճանա¬պարհից չշեղվելու փարոսը:

Շնորհավորելով դպրոցականներին գալիք Ամա¬նո¬րի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ` Հանրապետության ղեկավարը ցանկացել է, որ  2010 թվականը լինի նվաճումների, առաջընթացի եւ ձեռքբերումների տարի:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն