Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Թուրք քաղաքագետ. «Օբաման թող ասի ցեղասպանություն բառը ու մենք էլ ազատվենք այդ հոգսից»:

Դեկտեմբեր 28, 2009թ. 17:49

picresizeԹուրք հայտնի քաղաքագետ Մուրաթ Սունգարը թուրքական «Milliyet» թերթին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ  2010 թվականը, մասնավորապես ապրիլ ամիսը, չափազանց դժվար ու բարդ տարի է լինելու Թուրքիայի արտաքին քաղաքականության համար:

«Մեզ վրա կամաց-կամաց սկսելու են ճնշում գործադրել Հայաստանի հետ ստորագրած արձանագրությունները վավերացնել համար` առանց ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապելու»,- կարծիք է հայտնել Սունգարն ու ընդգծել, որ Թուրքիայի վարչապետն արդեն քայլ անելու տեղ չի թողել Անկարային, քանի որ Ադրբեջանի մեջլիսում հայտարարել է, թե մինչև ղարաբաղյան հարցը չլուծվի, սահմանը չի բացվի:

Իսկ ազատագրված տարածքներից հայկական զինուժի դուրսբերման հարցի մասին, թուրք քաղաքագետը նկատել է տվել, որ ԵԱՀԿ Մինսկի կողմից ճնշում չի գործադրվի Հայաստանի վրա, քանի որ հայերը Մինսկի խմբի երկրներում` Ֆրանսիայում, Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում` հզոր սփյուռք ունեն:

Հարցին, թե,արդյո՞ք, մեծ է հավանականությունը, որ  Օբաման կօգտագործի ցեղասպանություն եզրաբառը, եթե Հայաստանի հետ կարգավորման գործընթացը այսպես ձգձգվի, Մուրաթ Սունգարն պատասխանել է.

«Ինձ համար արդեն այդքան կարևոր չէ` ցեղասպանություն բառը կասվի, թե ոչ: Թող ասվի, ու մենք էլ ազատվենք այդ հոգսից»:


Դիտել Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն