Նոր բախումներ` թուրքերի ու քրդերի միջև
Դեկտեմբեր 28, 2009թ. 17:51
Շարունակվում են թուրք քրդական բախումները: Թուրքիայի` միաժամանակ մի քանի քաղաքներում, տեղի են ունեցել էթնիկ քրդերի բողոքի ակցիաներ, որոնք ավարտվել են թուրք ոտիկանության հետ բախումներով: Ցույցերի առիթը Քրդական ազգային շարժման 23 ակտիվիստների բանտարկությունն էր: Նրանք` Թուրքիայի իշխանությունների կողմից մեղադրվում են ահաբեկչական գործողությունների մեջ:
Քուրդ ցուցարարաները թուրք ոստիկանների վրա քարեր ու շշեր են նետել, հրդեհել անվադողեր և կոտրել խանութների ցուցափեղկերը: Ոստիկաությունը ստիպված է եղել փողոց դուրս բերել ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ: Փողոցային բախումները շարունակվել են մի քանի ժամ: Ձերբակալված են 30 կազմակերպիչներ:
ArmAr.am












