Գլխավոր » Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն

«The Washington Times». «Գրքեր. Հայաստանի երեխաները»

Դեկտեմբեր 28, 2009թ. 18:00

CHILDREN-of_ARMENIAԵրեկ ամերիկյան հեղինակավոր «The Washington Times» կայքն իր ընթերցողներին է ներկայացրել Արամ Բախշյանի «Գրքեր. Հայաստանի երեխաները» խորագրով  հոդվածը, որը պատմում է Մայքլ Բոբելյանի` «Հայաստանի երեխաները. մոռացված ցեղասպանություն և հարյուր տարվա պայքար՝ արդարության համար» նորընծա գրքի մասին: Գիրքը տպագրվել է Նյու Յորքի «Սիմոն և Շուստեր» հրատարակչության կողմից, 2009 թվականին:

Մինչ գրքին անդրադառնալը, Արամ Բախշյանն իր ընթերցողներին առաջարկում է պատկերացնել մի աշխարհ, ուր «նացիստական իշխանությանը փոխարինելու եկած գերմանական բոլոր իշխանությունները, վեց տասնամյակ շարունակ հրաժարվել են հրեաների հանդեպ գործած ոճրագործության պատասխանատվությունից՝ պնդելով, որ «երկու կողմերն էլ զոհեր են ունեցել», ժխտել են ցեղասպանության փաստը և հետապնդել ու դատապարտել այն գերմանացի պատմաբաններին, ովքեր գրել են այդ մասին»:

Միաժամանակ, նա խորհուրդ է տալիս պատկերացնել մի աշխարհ, որտեղ  արևմտյան ջատագովներն ապացուցում են, որ Գերմանիայի՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրի ռազմավարական նշանակությունը ավելի կարևոր է, քան պատմական արդարության  ցանկացած պահանջ»: Սակայն, նա ցավով  նշում է, որ  շուրջ մեկ դար այդպիսի աբսուրդային իրավիճակ է տիրում աշխարհում՝ ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրի կողմից և նրա նկատմամբ …

Այնուհետև հոդվածագիրը խոսում է Մայքլ Բոբելյանի գրքի մասին, որտեղ ներկայացված են Հայոց Ցեղասպանության պատմական փաստերը, հետպատերազմյան թուրքական զինվորական դատարանի որոշումների չկատարելը (չնայած նրան, որ կայացված դատավարությունների ժամանակ , ինչպես նաև ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուսթաֆա ՔեմալԱթաթուրքի կողմից հայերի ջարդերը որպես «խայտառակ գործողություն» որակվեցին), արդարության վերականգնման նպատակով վրեժխնդիր հայերի գործողությունները և թուրքական իրավահաջորդ կառավարությունների ժխտողական քաղաքականությունն ու մարտավարությունը՝ մոռացության տալու անմարդկային ոճիրը:

Մայքլ Բոբելյանը, ում ընտանիքը 1915 թվականի Հայոց Ցեղասպանությունից փրկվածներից մեկն է, իր սեփական ընտանիքի օրինակով շատ լավ իմանալով ճշմարտությունը Հայոց Ցեղասպանության մասին և ներկայացնելով այն, առաջ է քաշել բոլորիս տանջող գլխավոր հարցը՝ ինչո՞ւ է պատմական իրողությունը մոռացվում և անտեսվում:

Ե՞րբ է պատմական ճշմարտությունը հաղթելու: Ե՞րբ է պատժվելու ոճրագործը:

Սպասենք և հուսանք, որ այդ օրը հեռու չէ

Ռուզաննա Ավագյան


Դիտել Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն