Ինչո՞ւ են մահանում ադրբեջանցի զինվորները
«Թրենդ Նյուզ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Բաքվի նյարդավիրաբուժական հիվանդանոցում մահացել է ադրբեջանցի հերթական զինծառայողը:
Ադրբեջանական բանակի զինծառայող Քյամիլ Շեյհահմեդօղլու Ալիևը, որը զինվորական ծառայության էր զորակոչվել Զագատալի զինվորական կոմիսարիատից, նախօրեին հիվանդանոցում մահացել է` մի քանի օր շարունակ գտնվելով կոմայի մեջ:
Նկատենք, որ ադրբեջանական բանակում մահացությունների դեպքերը գնալով լուրջ աճ են գրանցում: Իսկ պատճառները տարբեր են. ադրբեջանցի զինծառայողներին տրվող սնունդը խիստ ցածրորակ է, որը պատճառ է դառնում տարաբնույթ հիվանդությունների առաջացման կամ եղած հիվանդության սրման: Իսկ երկրորդ պատճառն այն է, որ զինվորական ծառայության են զորակոչվում ծառայությանը ոչ պիտանի երիտասարդներ, որոնց օրգանիզմն ուղղակի չի դիմանում զինվորական ծառայություն դժվարություններին:
Նկատենք, որ այս հանգամանքը սկսել է ադրբեջանական հասարակության մեջ լուրջ մտահոգությունների տեղիք տալ:
ArmAr.am












