Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Բակո Սահակյանը հանդիպել է ԼՂՀ վերահսկիչ պալատի աշխատակիցների հետ:

Դեկտեմբեր 28, 2009թ. 19:02

bako sahakyanԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 28-ին հանդիպում է ունեցել ԼՂՀ վերահսկիչ պալատի աշխատակիցների հետ:

2009 թվականին կատարած աշխատանքների մասին զեկույցով հանդես է եկել վերահսկիչ պալատի նախագահ Արթուր Մոսիյանը:

Երկրի ղեկավարը դրական է գնահատել հաշվետու ժամանակաշրջանում գերատեսչության կողմից իրականացված աշխատանքը, նշելով, որ ամենակարեւոր ձեռքբերումներից մեկը հանդիսանում է կառույցի գործունեության շուրջ հասարակությունում ձեւավորված կարծիքը:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ 2010 թվականին նույնպես ակնկալում է ակտիվ եւ սկզբունքային աշխատանք:

ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն