Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցու պատերին նոր զարդանախշերը են երևացել
«Իրան» օրաթերթի կայքէջը տեղեկացնում է, որ վերջերս Սպահանում Նոր Ջուղայի հայոց Ս. Ստեփանոս եկեղեցու ներքին վերանորոգումների ժամանակ, խորանի պատից հեռացված շերտերի տակից լույս աշխարհ են եկել Սեֆեան (Սաֆաւեան) շրջանի զարդանախշեր:
Այս մասին հայտնել է Սպահանի նահանգի Մշակութային ժառանգության պահպանման եւ զբոսաշրջության վարչության պետ Էսֆանդիար Հէյդարիփուրը: Նա նաև ասել է, որ Սպահանի հայոց թեմի ազգային առաջնորդարանի վերահսկողությամբ Ս. Ստեփանոս եկեղեցում տեղի ունեցած վերանորոգումների ընթացքում զարդանախշերի հայտնաբերումից հետո՝ վերանորոգման եւ շերտերի հեռացման աշխատանքներն ամբողջապես վերսկսվել են Մշակութային ժառանգության պահպանման վարչության մասնագետների միջոցով: «Եկեղեցու ներքին պատերի վերանորոգումից հետո կսկսվեն զարդանախշերի վերամշակման աշխատանքները», ասել է Հէյդարիփուրը:
Վարչության պետի տեղեկացմամբ` նորահայտ նախշազարդերը համազօր են Ս. Ամենափրկիչ վանքի ներքին զարդարանքներին:
ArmAr.am












