Ձերբակալվել են բնապահապանության փոխնախարարն ու բնապահպանական պետական տեսչության պետը
Դեկտեմբեր 29, 2009թ. 12:15
Ինչպես հաղորդում է Panorama.am կայքը՝ հղում անելով իր աղբյուրներին, երեկ կաշառակերության մեղադրանքով ձերբակալվել են բնապահապանության փոխնախարար Սիմոն Պապյանը և բնապահպանական պետական տեսչության պետ Տիգրան Գրիգորյանը։
Նշվում է,որ երեկ երեկոյան կառավարության թիվ երեք մասնաշենքը, որ հայտնի է որպես «նախարարությունների շենք», շրջապատված է եղել իրավապահ մարմինների ներկայացուցիչներով: Նրանք մոտ 40 րոպե աշխատակիցներին թույլ չեն տվել դուրս գալ, որովհետև նրանք այդ պահին փոխնախարարին և բնապահպանական պետական տեսչության պետին հայտնաբերել են խոշոր կառաշք վերցնելիս:
Այսօր առավոտյան տեսչության պետի աշխատավայրի դուռը կնքված է եղել, պետը և փոխնախարար Սիմոն Պապյանը չեն ներկայացել աշխատանքի:
Նրանց երկուսի ընդունարում ոստիկան է նստած եղել:
ArmAr.am












